
Ռուստամ Բադասյանը հեռավար քննարկում է ունեցել Եվրամիության գործընկերների հետ
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Եվրոպական միության գործընկերների հետ հեռավար ձևաչափով քննարկել է Հայաստանի մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Այս մասին հաղորդում է արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:
Քննարկմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանը և Քրիստիննե Գրիգորյանը, այլք։
Մեկնաբանել