HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է միջազգային առցանց ֆորումի

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է Փոքր պետությունների ֆորումի նախագահող Սինգապուրի, ՄԱԿ Ավագների խորհրդի և ՄԱԿ 75-րդ տարեդարձի հարցերով Գլխավոր քարտուղարի խորհրդականի գրասենյակի կողմից կազմակերպված «ՄԱԿ-ի կանոնադրությունը 75-ին. Բազմակողմանիությունը մասնատված աշխարհում» խորագրով բարձր մակարդակի առցանց ֆորումին։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Բացման խոսքով մասնակիցներին ողջունեցին Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանը, ՄԱԿ ԳԱ նախագահ Մուհամմադ Թիջջիանի Բանդեն, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Ավագների խորհրդի նախագահ Մերի Ռոբինսոնսը»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter