
Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ, մեկուսացված է 79-ը
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 68 է, մահացողներ չեն եղել։
Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ, ըստ Արցախի տեղեկատվական շտաբի, աշխատանքներ են տարվում:
Այս պահին մեկուսացված է 79 քաղաքացի:
Հիվանդությունը, ընդհանուր առմամբ, հաղթարել է 43 քաղաքացի: Թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1224 նմուշառում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել