HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հունիսի 11-12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-14-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նման կանխատեսում է արել Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում հունիսի 11-12-ը կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ: Հունիսի 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալները

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                  36.00C (2002 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                      10.10C (2000 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                  21.90C

Գետերի, լճերի եւ ջրամբարների վիճակը 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter