
Կօտարվի Մոսկովյան փողոցում գտնվող ՀՀ ոստիկանությանն ամրացված վարչական շենքն ու հողամասը
Կառավարությունը որոշել է թույլատրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ոստիկանությանն ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան, Կենտրոն Մոսկովյան փողոց 1 հասցեում գտնվող վարչական շենքը և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով: Գույքի օտարման նպատակահարմարությունը քննարկվել է տնօրինող մարմին հանդիսացող ոստիկանության հետ և վերջինիս կողմից Պետական գույքի կառավարման կոմիտե է ներկայացվել գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթ։ Իրականացվել է անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում և առաջարկվել է օտարման ենթակա գույքի նվազագույն գինը սահմանել գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 մլրդ 294 միլիոն 90 հազար 800 դրամ։ Շենքի արտաքին տեսքի միջամտություններ չեն կարող լինել:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է. «Գույքը ծրագրով է օտարվում, ինչը նշանակում է, որ ոչ միայն այն ձեռք բերելու ցանկություն պետք է լինի. բովանդակությունը գործարքի անբաժանելի մաս է համարվում: Պոտենցիալ ներդրողների ուշադրությունն ենք հրավիրում այս նախագծի վրա, և կառավարությունը սպասում է առաջարկների, ծրագրերի»:
Լուսանկարում՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը
Մեկնաբանել