HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակային հարձակումը բացահայտվել է

Մարտի 13-ին՝ ժամը 23.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 շենքի մոտից ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 27-ամյա Մարտին Վ.-ին:
 
Պարզվել է, որ նա իր ընկերներ ոմն Արմենի և Նիկայի հետ մարտի 7-ի գիշերը Մովսես Խորենացու և Զաքյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող զբոսայգում ծեծի է ենթարկել 44-ամյա մի տղամարդու, պատճառել մարմնական վնասվածքներ, այնուհետև հափշտակելով վերջինիս կաշվե բաճկոնը, բջջային հեռախոսը, անձնագիրը և բանկային քարտը` դիմել են փախուստի:
 
Մարտին Վ.-ի մոտ հայտնաբերվել է հափշտակված բջջային հեռախոսը: Ձեռնարկվում են միջոցառումներ Արմենի և Նիկայի ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter