HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում նմուշառված քաղաքացիները մեկուսացվել են

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ Հադրութի շրջանային բաժնի մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել շրջանի մի շարք համայնքների բնակիչներից: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշված քաղաքացիները Ստեփանակերտ քաղաքից ժամանած և համայնքներից մեկում սգո արարողության մասնակցած քաղաքացու շփման շրջանակից են։ Նմուշառված բոլոր բնակիչները մեկուսացված են։ Բաժնի մասնագետների կողմից տեղերում իրականացվել են նաև ախտահանման աշխատանքներ, որոնք պարբերական բնույթ կկրեն:
Նշենք, որ ԱՀ Պարետ Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամբ ս․թ․ հունիսի 11-ի՝ ժամը 14։00-ից Հադրութի շրջանի Հարթաշեն, Ակնաղբյուր, Քուրաթաղ և Ուխտաձոր համայնքներում կիրառվում են ժամանակավոր սահմանափակումներ։
Հավելենք նաև, որ շրջանում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպք այս պահի դրությամբ չկա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter