HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՕԵԿ-ի թեկնածուն կլինի Ոսկեվազի համայնքապետը

Արագածոտնի մարզի Ոսկեվազի համայնքապետ Հայկ Հովհաննիսյանը հաստատ որոշել է թիվ 15 ընտրատարածքում պատգամավոր ընտրվել: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց հենց համայնքապետը: Նա առաջիկա օրերին առաջադրման փաստաթղթերը կներկայացնի ընտրատարածքային հանձնաժողով:

Նշենք, որ Հայկ Հովհաննիսյանը ՕԵԿ անդամ է եւ առաջադրվելու է հենց ՕԵԿ-ի կողմից: Հայկ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք  չի վախենում մրցակցությունից, քանի որ թիվ 15 ընտրատարածքում ՀՀԿ-ն էլ թեկնածու ունի՝ ի դեմս Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի: Բացի այդ՝ այդ տարածքում կրկին առաջադրվելու ցանկություն ունի պատգամավոր Խաչիկ Մանուկյանը:

«Ումի՞ց վախենամ, ինչի՞ց վախենամ, ժողովուրդն է ընտրողը: Հանրապետականից վախենա՞մ, ի՞նչ կա վախենալու»,-ասաց Հայկ Հովհաննիսյանը:

Նշենք, որ այս օրերին Հայկ Հովհաննիսյանի կողմնակիցները հոգում են այն ընտրողների կարիքները, ովքեր անձնագրերի հետ կապված խնդիրներ ունեն: Օրինակ՝ իրենց հաշվին երկարացնում են անձնագրերի վավերականության ժամկետը, իսկ ով էլ անձնագիր չունի, օգնում են, որ նոր անձնագիր ստանա: «Ես Ձեզնից առաջին անգամ եմ լսում, որ նման բան կա»,- զարմացավ Հայկ Հովհաննիսյանը:

Ըստ մեր տեղեկությունների՝ Ոսկեվազում նաեւ անձնագրային տվյալներ են հավաքում՝ մեկ անձնագրի համար վճարելով 10.000 դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter