HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը կրկին 102-րդն է 210 ընտրանիների մեջ

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հունիս ամսվա ցուցակը: Քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարզական կյանքը գրեթե կանգ է առել, ու այս ընթացքում միջազգային մակարդակով հանդիպումներ չեն եղել, դասակարգման ցուցակում որեւէ փոփոխություն չի եղել, եւ հավաքականները պահպանել են իրենց տեղերը: Հայաստանի ընտրանին 1213 վարկանիշային միավորով կրկին 102-րդն է: Նկատենք, որ դասակարգման ցուցակում առկա է 210 ընտրանի:

Համաշխարհային ցուցակը գլխավորում է Բելգիան, որին հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Ուրուգվայը, Խորվաթիան, Պորտուգալիան, Իսպանիան, Արգենտինան, Կոլումբիան: 

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն արդյունքն ունի Ուկրաինան, որը 24-րդն է, Ռուսաստանը 38-րդ տեղում է, Ուզբեկստանը՝ 85-րդ, Բելառուսը՝ 87-րդ, Վրաստանը 91-րդն է, Ղրղըզստանը՝ 96-րդը, մյուսները Հայաստանից ավելի ցածր հորիզոնականներում են:

Մեր հարեւաններից ամենաբարձր դիրքում Թուրքիան է (29), Իրանը 33-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, 91-րդը, իսկ Ադրբեջանը՝ 114-րդը: 

Հաջորդ աղյուսակը կհրապարակվի հուլիսի 16-ին: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter