«Արաքսը» հորդորում է վերադարձնել իր նրբերշիկները
«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ը հայտնում է իր սպառողներին, որ 2011 թ. դեկտեմբերի 12-ին արտադրված «Նրբերշիկ կաթնային» ապրանքատեսակի բաղադրության մեջ հայտնաբերվել է նիտրիտների նորմայից ավել քանակ, որը չի վտանգում մարդու առողջությանը:
Ընկերությունը հորդորում է իր սպառողներին և այն վաճառակետերին, որտեղ կա տվյալ խմբաքանակից մնացորդ, վերադարձնել այն ք.Երևան, Շիրակի 43 հասցեով կամ զանգահարել 46-44-98 հեռախոսահամարով: Ընկերությունը հայցում է իր սպառողների ներողամտությունը:
Հարգանքներով՝
«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ տնօրինություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել