HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհային ոստիկանները կեղծ դիվանագիտական համարանիշերով մեքենա են հայտնաբերել

Ոստիկանությունը հայտնում է, որ օրերս ճանապարհային ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքում շահագործվում է կեղծ դիվանագիտական համարանիշերով «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա։ Տեղեկությունների հիման վրա կատարված համապատասխան ստուգումներից հետո տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվեց հետախուզում։

Հունիսի 12-ին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հիշյալ մեքենան հայտնաբերեցին մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում և տեղափոխեցին ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ մեքենան հաշվառված չէ Հայաստանում գործող դիվանագիտական որևէ ներկայացուցչության հաշվեկշռում։ Բացի այդ, վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական, իսկ մեքենան՝ ԱՊՊԱ պայմանագիր։ Դեպքի առթիվ Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter