HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման ծրագրերը շարունակվելու են

Հունիսի 12-ին անցկացվել է հիփոթեքային արտոնյալ վարկավորման պայմաններով բնակելի տարածք ձեռք բերելու հնարավորություն ընձեռող ծրագրի շահառուների վիճակահանությունը՝ բաց տարածքում և հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հիշեցնենք, որ կառավարության համապատասխան որոշման համաձայն այսուհետ յուրաքանչյուր տարի թվով 500 պայմանագրային զինծառայողների, սպայական և ավագ ենթասպայական կազմերի  զինծառայողների կտրամադրվեն փաստացի անտոկոս հիպոթեքային վարկեր, վարկի մայր գումարի 10 տոկոսը ևս կփոխհատուցի պետութունը։

Շնորհավորելով ծրագրի շահառուներին՝ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը  փաստել է, որ զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը միտված նոր ծրագրեր կլինեն՝ այդ կերպ բարձրացնելով նաև գրավչությունը զինծառայության հանդեպ։

Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու, մասնակցության պայմաններին ծանոթանալու համար պայմանագրային զինծառայողները, սպայական և ավագ ենթասպայական կազմերի զինծառայողները կարող են դիմել ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն:

Մեկնաբանություններ (3)

Լիլիթ
Բարև Ձեզ ամուսինս պայմանագրային զինծառայող է և ծառայում է առաջնագծում արդեն 15 տարի։ Ապրում ենք վարձով և չունենք ոչ մի սեփականություն ։Եթե կարելի է կասեք ինչպես հերթագրվենք և ինչ թղթեր են անհրաժեշտ։ Նախապես շնորհակալություն։
Սամվել
Բարև ձեզ ես պայմանագրաին զինցառայոխ եմ եֆրեյտր կաըող եմ ծրագրից օվտվեմ?
Արմինե
Ուզում եմ իմ խնդրի մասին ասել ,ես պայմանագրայինի կին եմ ու ունեմ երեք անչափահաս,ամուսինս չունի ոչ մի կոչում ու արդեն քսան տարի է ծառայում է ՝նա 41 տարեկան է,իսկ ես՝ 37 ոչ մի ձեվով մեզ ոչինչ չի հասնու։Կառաչարկեյի տաս տարուց ավել պայմանագրայիններին ովքեր չունեն անշարժ գույք ՝հող,տուն ,գոնե մի բան հատկացնեք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter