
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչները հանդիպել են փոխվարչապետի հետ
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն տեղեկացնում է, որ հունիսի 12-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
Նույն օրը հանդիպում-քննարկում է տեղի ունեցել նաև ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում՝ նախագահ պարոն Բաբկեն Թունյանի և հանձնաժողովի անդամներից ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորների մասնակցությամբ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են եկամտային հարկի ետվերադարձի ծրագրի առանցքային կարևորության մասին հարցեր, ներկայացվել են մեր մտահոգությունները, նկատառումները, դիրքորոշումները՝ կապված սույն ծրագրի վերաբերյալ նախատեսվող օրենսդրական փոփոխությունների հետ: Ինչպես նաև ներկայացրել ենք ՀԿ-ի կողմից կատարված հիմնավորված հաշվարկները, որոնք ապացուցում են այս ծրագրի շահեկան լինելը թե՛ պետության և թե՛ գնորդ-քաղաքացիների համար:
Հանդիպումներն անցել են ակտիվ քննարկումների մթնոլորտում:
Հանդիպման ավարտին ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ, որ ցանկացած նախաձեռնություն պետք է ընթանա կոնսենսուսի, փոխհամաձայնեցված ձևաչափով՝ առանց կառուցապատման ոլորտը վնասելու:
Մեկնաբանել