
Պաշտոնին հրաժեշտ տվող ԿԲ նախագահը խոշոր ունեցվածք ունի
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այդ պաշտոնը զբաղեցնում է 12 տարի, և այսօր լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը: Երեկ նա հրաժեշտի ուղերձ էր հղել պաշտոնավորման ժամկետի ավարտի կապակցությամբ: «Հետք»-ը տարիներ շարունակ անդրադարձել է Արթուր Ջավադյանի ունեցվածքին: Այս անգամ ևս ներկայացնում ենք ԿԲ արդեն նախկին նախագահ Արթուր Ջավադյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց 2019թ. գույքի ու եկամուտների հայտարարագրին:
Արթուր Ջավադյանն ունի 9 միավոր անշարժ գույք՝ համատեղ սեփականության իրավունքով 1 բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում, 1 առանձնատուն Դիլիջան քաղաքում, միանձնյա սեփականության իրավունքով՝ 3 առանձնատուն Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում, Երևանում և Եղվարդ քաղաքում, 4 միավոր հողամաս Դիլիջան, Քանաքեռավան, Մյասնիկյան և Ուշի համայնքներում:
2019թ. Արթուր Ջավադյանը, համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանը վաճառել է 144 մլն 399 հազար դրամ արժեքով:
6 միավոր անշարժ գույքի սեփականատեր է նաև Ա. Ջավադյանի կինը՝ Հասմիկ Մանուկյանը: Վերջինիս 2019թ. տարեկան հայտարարագրի համաձայն, ունի 1 առանձնատուն Ծաղկաձոր քաղաքում, 2 բնակարան, 1 ավտոկայանատեղի, 2 հասարակական նշանակության շինություն Երևանի Կենտրոն վարչական շրջանում: Նշված անշարժ գույքերը Հասմիկ Մանուկյանին պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով:
ԿԲ նախագահը հայտարարագրել է ընդամենը մեկ ավտոմեքենա՝ 2006թ. արտադրության VOLKSWAGEN, իսկ կինը՝ LEXUS մակնիշի:
Արթուր Ջավադյանը հայտարարագրել է նաև բաժնեմաս՝ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ում, որը ձեռք է բերել 2009թ-ին:
Ներդրած ավանդների պակաս Ա. Ջավադյանը ևս չունի: Համեմատելով 2019թ. սկզբի և նույն տարվա վերջին ցուցանիշները՝ կարող ենք փաստել, որ պաշտոնյան բոլոր արժույթներով ունեցել է ավանդի գումարի ավելացում:
Ավանդներ ունի նաև Հասմիկ Մանուկյանը, որոնց չափը 2019թ. վերջում 754 հազար 183 դոլար և 54 հազար 500 եվրո է:
ԿԲ նախագահը հայտարարագրել է նաև 2019թ. առկա՝ ութ միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքը՝ 24 մլն դրամ արժողությամբ հուշամեդալը, որը գնել է 2012թ-ին:
Ինչ վերաբերում է բանկային հաշիվների մնացորդներին, ապա 2019թ. վերջին Արթուր Ջավադյանն ունեցել է 8 հազար 798 դոլար և 1 մլն 424 հազար դրամ: Պաշտոնյան հայտարարագրել է նաև կանխիկ դրամ, մասնավորապես՝
Հասմիկ Մանուկյանի բանկային հաշվի մնացորդները 2019թ. վերջին կազմել են 542 հազար դրամ, 758 դոլար և 920 եվրո: Փոխարենը մեծ թիվ է կազմում կանխիկ գումարը, մասնավորապես՝ 32 մլն 500 հազար դրամ, 49 հազար դոլար և 114 հազար եվրո:
Ինչ վերաբերում է եկամուտներին, 2019թ. Արթուր Ջավադյանը ստացել է 33 մլն 196 հազար դրամի եկամուտ, որից 25 մլն 766 հազար դրամը՝ Կենտրոնական բանկից, որպես աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, 7 մլն 210 հազար դրամը՝ տրված փոխառությունից ստացած տոկոսներ կամ այլ հատուցում, իսկ 220 հազար դրամը՝ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ից ստացած շահաբաժին:
ԿԲ նախագահը եկամուտներ ստացել է նաև արտարժույթով: Մասնավորապես, 39 հազար 250 դոլար և 5 հազար 443 եվրո: Արտարժույթով ստացած եկամուտները գոյացել են տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից և այլ հատուցումներից:
Հասմիկ Մանուկյանի եկամուտները կազմում են 20 մլն 496 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից և այլ հատուցումներից, ինչպես նաև վարձակալության դիմաց ստացված վճարներից:
Ինչ վերաբերում է արտարժութային եկամուտներին, ապա ԿԲ նախագահի կինը տրված փոխառությունների դիմաց ստացել է 20 հազար 649 հազար դոլար և 2 հազար 344 եվրո:
Արթուր Ջավադյանի դուստրը՝ Աննա Ջավադյանը, 2019թ. հայտարարագրել է 311 դոլար փոխառություն և 65 հազար դոլար ավանդ: Համեմատաբար ունեցել է քիչ դրամական միջոցներ և եկամուտներ:
Մեկնաբանել