HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

ԱԱԾ–ն խուզարկում է Գագիկ Ծառուկյանի առանձնատունը․ քաղաքացիներն էլ աջակցում են Ծառուկյանին

Այսօր վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։

Խուզարկության մասին հայտարարեցին ԲՀԿ–ական պատգամավորները Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող Գագիկ Ծառուկյանի առանձնատան տարածքից։

Խուզարկությանը զուգահեռ ԲՀԿ առաջնորդի առանձնատան մուտքի մոտ հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, որոնք իրենց աջակցությունն են հայտնում Գագիկ Ծառուկյանին։

Այսօրվա խուզարկությունը հաջորդեց մեկ շաբաթ առաջ Գագիկ Ծառուկյանի՝ իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությանը։ ԲՀԿ նախագահը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter