HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Հ. Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ: Այն նույնությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ընդդիմության քաղաքական գնահատականին իշխանությունը հերթական անգամ արձագանքում է ռեպրեսիվ մեթոդներով:

Հատկապես հիմա, երբ, երկիրը կանգնած է ներքին ու արտաքին լրջագույն սպառնալիքների առաջ, որոնք արդյունք են նաև իշխանությունների ապաշնորհ կառավարման, առավել ցայտուն է դառնում մեկ անձի բռնատիրություն հաստատելու անթաքույց ձգտումը:

Եվս մեկ անգամ, պահանջում ենք իշխանություններից վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ: Հակառակ դեպքում, այս ճանապարհն անխուսափելիորեն տանելու է երկրում ապակայունացման խորացմանը և անդառնալի կորուստների, որի ողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը»,- ասվում է հայտարարությունում: 

Մեկնաբանություններ (1)

Համլետ
Ա՜յ դաշնակներ,հերիք չի՞ շանգոյութուն անեք։Կողմնորոշվե՜ք,ժողովրդի հետ ե՞ք,թե՞ լափ ուտողների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter