HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հետաձգվել է Սերգեյ Լավրովի և Սերգեյ Շոյգուի այցը Թուրքիա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հունիսի 14-ի այցը Թուրքիա հետաձգվել է։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։ Ռուսական գերատեսչությունը նշում է, որ ավելի ուշ կհայտարարվի հանդիպման հետագա ժամկետների մասին։ «Աշխատանքները շարունակվում են։ Արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպման ժամկետները հավելյալ կհամաձայնեցվեն երկու երկրների միջև»,- նշվում է դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։ 

Հանդիպման հետաձգման մասին հունիսի 14-ին հայտարարել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Թուրքական գերատեսչությունում նշել են, որ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են երկու երկրների փոխնախարարների մակարդակով շարունակել շփումները։

Լավրովի և Շոյգուի Թուրքիա այցի մասին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր հունիսի 13-ին։ Այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։ Թուրքիայում նախարարները քննարկելու էին տարածաշրջանային խնդիրներ։ Թուրքական «Anadolu» գործակալությունը հայտնում է, որ քննարկման հիմնական թեման լինելու էր Լիբիայի հարցը։

Ավելի վաղ, հունիսի 10-ին հեռախոսազրույց էր տեղի ունեցել Պուտինի և Էրդողանի միջև, որի ժամանակ կողմերը քննարկել էին Լիբիայում տիրող իրավիճակը և Սիրիական ճգնաժամը։ Ռուսաստանի նախագահը հանդես էր եկել կրակի դադարեցման պահանջով և կոչ արել կողմերին սկսել խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհ։ Բացի այդ, Պուտինը և Էրդողանը համաձայնվել էին շարունակել համատեղ աշխատանքները սիրիական Իդլիբում, մասնավորապես, վերահսկել հրադադարի պահպանման կարգն ու չեզոքացնել ահաբեկչական խմբավորումներին։

Լուսանկարը՝ Aleksandr Nemenov/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter