HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լոնդոնում «հուշարձանների պահպանման» ակցիայից հետո ձերբակալվել է 113 մարդ

Հունիսի 13-ին Լոնդոնում կայացած «հուշարձանների պահպանման» ակցիայի ժամանակ ոստիկանների հետ բախումներից հետո ձերբակալվել է 113 ցուցարար։ Այդ մասին գրում է «BBC»-ն՝ հղում կատարելով՝ Լոնդոնի քաղաքային ոստիկանությանը։ Ձերբակալվածներից մեկը 28-ամյա տղամարդ է, որը կասկածվում է ոստիկան Քիթ Պալմերի հուշատախտակի վրա միզելու մեջ։ Վերջինս զոհվել էր 2017 թվականին՝ Վեսթմինսթերյան կամրջի մոտ տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ։ Տղամարդը կասկածվում է «հանրային պարկեշտության խախտման մեջ»։

Շաբաթ օրը՝ հունիսի 13-ի երեկոյան ոստիկանությունը տարածել էր թիկունքով կանգնած այդ տղամարդու լուսանկարը և խնդրել հանրությանը ճանաչելու դեպքում տեղեկացնել ոստիկանությանը։ Ինչպես հունիսի 14-ին հաղորդել է Լոնդոնի ոստիկանությունը, Էսսեքսում ձերբակալված տղամարդն անձամբ է ներկայացել ոստիկանության բաժանմունք։

Չնայած ոստիկանության կողմից սահմանվել էին հանրային հավաքների սահմանափակումներ, Լոնդոնի կենտրոնում գտնվող կառավարական շենքերի մոտ ձևավորվել են անկանոն խմբեր, որոնք հիմնական բաղկացած են եղել աջ ծայրահեղական ակտիվիստներից և ֆուտբոլային խուլիգաններից։ Նրանք հայտարարել են, որ եկել են «պաշտպանելու հուշարձաններին»՝ ռասիզմի դեմ հանդես եկող ցուցարարներից։

Վերջին օրերին Մեծ Բրիտանիայում ցուցարարների կողմից կամ տեղական իշխանությունների որոշմամբ ապամոնտաժվել են պատմական որոշ գործիչների հուշարձաններ, որոնք զբաղվել են ստրկավաճառությամբ։ Բացի այդ, ցուցարարները Ուինսթոն Չերչիլի Լոնդոնի կենտրոնում գտնվող արձանի վրա գրել են «ռասիստ»։ 

Բողոքի ցույցերի ընթացքում աջ ծայրահեղական խմբերը բախվել են ոստիկանների հետ, նրանց ուղղությամբ նետել ձեռքի տակ ընկած իրերը, հարվածներ հասցրել փայտերով և ոտքերով։ Շտապ օգնության ծառայությունը հայտնել է, որ բախումների ընթացքում տուժել է 15 մարդ, որոնցից երկուսը ոստիկաններ են։ Ստացիոնար օգնություն է ստանում վեց քաղաքացի։

Նույն ժամանակ ռասիզմի դեմ ընթացող բողոքի ցույցերի մասնակիցները շարունակել են ակցիաները Հայդ պարկում և Թրաֆալգարյան հրապարակում։ Ի տարբերություն «հուշարձանների պահպանման» օգտին հանդես եկող ակտիվիստների ցույցերին, այս ցույցերը հիմնականում խաղաղ բնույթ են կրել։

Վարչապետ Բորիս Ջոնսոնը «Twitter»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը. «Ռասսայական ենթատեքստով խուլիգանությունը տեղ չունի մեր փողոցներում։ Յուրաքանչյուրը, որը կհարձակվի ոստիկանների վրա, պատասխան կտա օրենքի ողջ խստությամբ։ Տեղի ունեցած քայլերթերը և բողոքի ցույցերը ուղեկցվել են բռնությամբ և սահմանված կարգի խախտումներով։ Ռասիզմը տեղի չունի Միացյալ Թագավորությունում և մենք պետք է անենք ամենը, որպեսզի այն իրականություն դառնա»։

Լուսանկարը՝ «Sky News»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter