Քոքոբելյանը հանդիպել է ամերիկացիներին
Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուին, ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Բարթ Փութնիին և քաղաքական գծով դիվանագետ Քրիսթոֆեր Անդերսոնի: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր: Երկուստեք շեշտվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման օրինականության և թափանցիկության կարևորությունը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել