HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին ծննդյան օրվա կապակցությամբ

Վարչապետի պաշտոնական կայքը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին ծննդյան օրվա կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Ձեր ղեկավարմամբ Չինաստանի զարգացման և չին ժողովրդի բարգավաճման ապահովման գործը ձեռք է բերել հաստատուն ընթացք, որի փայլուն օրինակն է COVID-19 համավարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ ՉԺՀ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների և քայլերի իրականացումը:

Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացմանը: 2019 թվականի մայիսին Չինաստան կատարած իմ այցի ընթացքում մեր հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և այդ հանդիպմանը հաջորդած փոխանակումները համագործակցության տարբեր ոլորտներում նոր թափ են հաղորդել մեր հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:

Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրելու մեր պետությունների միջև համագործակցության վերընթաց զարգացումն առավել խթանելու նպատակով՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Ձեր ընտանիքին և հարազատներին՝ երջանկություն ու բարօրություն»։

Մեկնաբանություններ (1)

Tlkatintsi
Xi Jinping is an autocrat.....Pashinyan should keep his distance.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter