HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են Արցախի 2019թ.-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվութունները

Արցախի Ազգային ժողովը հայտնում է, որ հունիսի 15-ին Արամ Գրիգորյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:
 
Քննարկվել են 2019թ-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվութունները:
 
Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, ներկայացնելով նախորդ տարվա հաշվետվությունը, նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել է 23մլրդ 641մլն դրամ, ճշտված բյուջեն՝ 22 մլրդ 747մլն 400հազ դրամ: Փաստացի կատարողականը կազմել է 21մլրդ 950մլն 900հազ դրամ կամ ճշտված բյուջեի 97%-ը:
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Խաչատրյանի ներկայացմամբ՝ առողջապահության ոլորտին հաշվետու տարում պետական բյուջեից հատկացվել է 6մլրդ 923մլն դրամ, ճշտված՝ 6 մլրդ 783մլն դրամ: Նախարարի փոխանցմամբ՝ մատուցվել է 6մլրդ 888մլն դրամի ծառայություն, որի համար առողջապահության նախարարության ֆինանսավորումը կազմել է 6մլրդ 722մլն դրամ, կամ 99,1%:
 
Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանի հաշվետվության համաձայն՝ տարվա ընթացքում ընթացիկ աշխատանքներից բացի, ծառայությունը կյանքի է կոչել ևս երկու ծրագիր: Հաշվետու տարում ծառայության գործունեության գումարը կազմել է 212մլն 285հազ դրամ, փաստացի ծախսվել է 211 մլն 507հազ դրամ, կատարողականը՝ 99,6%:
Պատգամավորները զեկուողներին են առաջադրել սոցիալական ծրագրերի առանձնահատկություններին, բժիշկների վարձատրմանը վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter