
Ավտոմեքենաների ապօրինի կայանատեղիի փոխարեն կկառուցվի մինի ֆուտբոլի դաշտ
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 78 շենքի բակում՝ ավտոմեքենաների ապօրինի կայանատեղիի փոխարեն, կկառուցվի մինի ֆուտբոլի դաշտ:
Բնակիչների հետ քննարկումների արդյունում՝ նախկինում ապօրինի զբաղեցված տարածքն այսուհետ կծառայի բակի բոլոր երեխաներին: Ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել