
Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը դադարեցնում է իր լիազորությունները
Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն, արվեստագիության թեկնածու Արման Ծատուրյանը, որը պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականից հայտնել է, որ վաղվանից դադարեցնում է տնօրենի պաշտոնում իր լիազորությունները։ Այդ մասին նա գրառում է արել պատկերասրահի ֆեյսբուքյան էջում՝ դիմելով պատկերասրահի աշխատակիցներին։
«Հայաստանի ազգային պատկերասրահի սիրելի աշխատակիցներ,
Վաղվանից դադարեցվում է ՀԱՊ տնօրենի պաշտոնում իմ լիազորությունները: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, աշխատակիցներին այս հինգ տարիների համագործակցության և ստացված աշխատանքի համար: Մեկ անգամ չէ, որ ասել եմ. «Արվեստի լավագույն գործերը պետք է հանգրվանեն Ազգային Պատկերասրահում»: Պահպանելով բոլոր արժեքները՝ այն ինչ ՀԱՊ-ի հավաքածուում է, դա թանգարանի անքակտելի մասն է:
Շարունակեք աշխատել, ստեղծագործել, ունեցեք բարձր առաջընթաց: Երկրի մայր թանգարանն ավելի քան լուրջ կառույց է, մշակութային հաստատություն: Այս տարիներին քիչ չեն եղել ձեռքբերումները՝ կարևորագույն ցուցահանդեսներ արտերկրում՝ հնարավորություն ունենալով ցուցադրել սեփական արվեստն ու մշակույթը, ներսում կազմակերպված բազմաթիվ ցուցահանդեսներ, գիտաժողովներ և կարևոր դասախոսություններ: Հիմնովին վերանորոգված սրահներ, ֆոնդապահոցներ և այլն: Աշխատակիցներիս հետ միասին պատիվ եմ ունեցել Պատկերասրահում կազմակերպել մեծանուն ծովանկարչի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Այս շարքը կարելի է թվարկել….
Կրկին շնորհակալ եմ բոլոր այն անհատներին, պետական եւ ոչ պետական կառույցներին, իմ կոլեգաներին՝ համատեղ աշխատանքի, իրականացրած նախագծերի համար»,- ասված է Արման Ծատուրյանի գրառման մեջ:
Մեկնաբանել