
ԱԺ-ն կքննարկի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու միջնորդագրերը
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ գլխավոր դատախազից ստացել է Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր։
Հարցերն ընդգրկվել են հունիսի 16-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը, ըստ Ազգային անվտանգության ծառայության, մեղադրվում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի հատկանիշներով, այն է` ապօրինի ձեռնարկատիրություն և ընտրություններին համակարգային ընտրակաշառք բաժանելու մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել