
Խրախուսվել են Արցախի և Ջավախքի լավագույն ուսանողները
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, շնորհավորելով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, նշել է. «Շարունակեք լավ սովորել, քանի որ կրթությունն է ապագայի հաջողությունների բացառիկ նախապայմանը: Կոչ եմ անում կրթությունն ավարտելուց հետո վերադառնալ Ջավախք և Լեռնային Ղարաբաղ` շենացնելու և զարգացնելու մայր հայրենիքի այդ հատվածները ևս»:
Նախարարը նշել է, որ հետագայում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականցվող ծրագրում կընդգրկվեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի ուսանողները: Նմանատիպ ծրագիր է նախատեսվում նաև Ջավախքի, Արցախի և Հայաստանի լավագույն ուսուցիչների համար: «Նաև նախնական պայմանավորվածություն ունենք հեռավոր և սահմանամերձ շուրջ 50 գյուղերի դպրոցներում համակարգչային վերազինում կատարել»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը:
Մեկնաբանել