
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը ոստիկանության բաժիններում են
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ ՄԻՊ-ի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ անձանց բերման ենթարկելու առնչությամբ։
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել