
Չին-հնդկական սահմանին տեղի ունեցած բախման արդյունքում զոհվել է 3 մարդ
Վերջին տասնամյակում առաջին անգամ չին-հնդկական սահմանին տեղի ունեցած բախման արդյունքում զոհվել է 3 մարդ։ Զոհերի թվում են հնդիկ մեկ սպա և երկու զինծառայող։ Չինացի զինծառայողների հետ բախումը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ հունիսի 16-ին, Գալվանի հովտում։ Այդ մասին հայտարարել են Հնդկաստանի զինված ուժերի ներկայացուցիչները։
«Նախօրդ գիշեր Գալվանի հովտում դեէսկալյացիոն գործընթացի ժամանակ տեղի են ունեցել հուժկու բախումներ, որի արդյունքում երկու կողմերն էլ ունեն տուժածներ»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։ Հնդկաստանի զինված ուժերի ղեկավարությունը հայտարարել է, որ երկու կողմերի բարձրաստիճան զինվորականները տեղում հանդիպում են կազմակերպել՝ իրավիճակի սրումը կանխելու նպատակով։ Ինչպես նշում են որոշ գործակալություններ, վերջին տասնամյակում առաջին անգամ երկու երկրների միջև բախման արդյունքում գրանցվել են զոհեր։
Մայիսի վերջին Հնդկաստանը և Չինաստանը երկու երկրների շփման գծի ուղղությամբ կենտրոնացրել էին մի շարք ստորաբաժանումներ։ Գործընթացը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ երկու երկրների զինվորականները ձեռնամարտի էին բռնվել Հնդկաստանի Սիքիմ նահանգի և Չինաստանի սահմանագծին։
Մեկնաբանել