HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դաղստանում ադրբեջանցիները բախվել են ոստիկանների հետ

Դաղստանի Դերբենտի շրջանում տեղի է ունեցել բախում ոստիկանության և Ադրբեջանի քաղաքացիների միջև, որոնք կորոնավիրուսի պատճառով չեն կարող վերադառնալ հայրենիք։ Այդ մասին հայտնել են «Черновик» պարբերականի աղբյուրները։

Պարբերականի զրուցակիցների խոսքերով՝ ադրբեջանցիները պլանավորել էին ոտքով անցնել ռուս-ադրբեջանական սահմանագիծը, սակայն նրանց կանգնեցրել են ոստիկանության աշխատակիցները։ Պարբերականի տվյալներով՝ ադրբեջանցիներն այրել են ոստիկանական ավտոմեքենաները, տեղի է ունեցել հրաձգություն։

Ինչպես գրում է «Кавказский узел»-ը, սահմանը փորձել է հատել մոտ 600 մարդ, որոնք մինչ այդ գտնվում էին Ադրբեջանի քաղաքացիների համար ստեղծված ժամանակավոր ճամբարում։ Ուժայինները փակել են նրանց ճանապարհը և փորձել մարդկանց ցրել ձեռնափայտերի և արցունքաբեր գազի միջոցով։ Մի քանի մարդ ստացել է վնասվածքներ։ Ճամբարի բնակիչներից մեկը պատմել է, որ ադրբեջանցիները սկսել են ոստիկանների ուղղությամբ քարեր նետել։

Ինչպես գրում է «Baza»-ն, վնասվածքներ է ստացել իրավապահ մարմինների երեք աշխատակից։ Ոստիկանությունը փակել է Ադրբեջանի սահման տանող ճանապարհը, օդ կրակել և սկսել ձերբակալել անկարգությունների կազմակերպիչներին։ Բախման վայրում ոստիկանությունը կենտրոնացրել է լրացուցիչ ստորաբաժանումներ։

«Այստեղ գտնվում է ոստիկանությունը, Ռոսգվարդիայի աշխատակիցները։ Ներկայում մենք բանակցություններ ենք վարում»,- «TACC» գործակալությանն իրավիճակը մեկնաբանել է Դերբենտի շրջանի ղեկավար Ֆուադ Շիխիևը։

Լուսանկարը՝ Абдула Магомедов / РИА Новости

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter