
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք, ընդհանուր՝ 91
Արցախի Հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք: Նոր վարակակիրները Հադրութի շրջանից են՝ միևնույն բռնկման օջախից: Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Ընդհանուր առմամբ, Արցախում 91 մարդ կորոնավիրուսով է ախտորոշվել, որից 54-ն արդեն հաղթահարել է հիվանդությունը:
Այս պահին մեկուսացված է 94 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 1467 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել