HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության բանակում գումարտակային-մարտավարական զորավարժություն է անցկացվել

Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) արևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի ներգրավմամբ, հունիսի 17-ին ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվել է գումարտակային-մարտավարական զորավարժությունների մարտական հրաձգության փուլը: Զորավարժությունները, որոնց ընթացքին հետևել է Հայաստանի ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, անցկացվել է զորամասում իրականացվող տեսչական ստուգումների շրջանակում: Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Զորավարժության ընթացքում պայմանական հակառակորդի գրոհը կանխելու և հակահարձակողական գործողություններ իրականացնելու համար կիրառվել են գումարտակում առկա հաստիքային բոլոր միջոցները՝ ուժեղացված հրետանային ու հետախուզական հավելյալ ուժերով:

«Զորավարժության ամբողջ ընթացքում անձնակազմը ցուցաբերել է կրակային խոցման բարձր արդյունավետություն, ստորաբաժանումների հրամանատարները գործել են հստակ, ղեկավարումը իրականացվել է պատշաճ մակարդակով:

Հարկ է նշել, որ ինչպես գումարտակային մարտավարական զորավարժությունների, այնպես էլ դրան նախորդած քննությունների արդյունքերով զորամասի զինծառայողները ստացել են լավ գնահատականներ, իսկ որ ամենակարևորն է  բոլոր միջոցառումների ընթացքում դրսևորել են մարտական պատրաստության ու պատրաստականության անհրաժեշտ մակարդակ»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter