HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենի մարզային 6 գրասենյակներ կբացվեն

Հունվարի սկզբին ԵԱՀԿ-ն և Եվրամիությունը հայտարարել էին նոր համատեղ ծրագրի մասին, որի նպատակն է աջակցել Հայաստանում 2012 և 2013 թթ. ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը: Լրագրողներն այժմ հրավիրվում են մասնակցելու ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի /ՄԻՊ/ գրասենյակի` ընտրությունների ընթացքում կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի պաշտոնական շնորհանդեսին, որը տեղի կունենա վաղը, մարտի 15-ին՝ ժամը 15.00, ԵԱՀԿ երևանյան գրասենյակում /Սունդուկյան 64/1/:

Միջոցառման ընթացքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև կստորագրվի իրագործման պայմանագիր, որով նախատեսվում է հիմնադրել մարզային վեց ՄԻՊ գրասենյակներ, բացել մարդու իրավունքների հնարավոր ոտնահարման դեպքերի հաշվառման համար թեժ գիծ և կազմավորել արագ արձագանքման խումբ, որը կապահովի ընտրությունների և նախընտրական շրջանի ընթացքում հավանական մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին պատշաճ արձագանքումը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ժամանակավոր պաշտոնակատար Օնո Սիմոնսը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կմասնակցեն միջոցառմանը:

Հայաստանում ընտրությունների աջակցության ծրագրի ընդհանուր արժեքն է 1.7 մլն եվրո: Ծրագիրը իրականացնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը` Եվրամիության ֆինանսական աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter