
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանի շենքից։ Նա լրագրողների հարցերին չպատասխանեց՝ նշելով, որ իր պաշտպանները կխոսեն։
Պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք միջնորդել են հետաձգել դատական նիստը՝ գործի նյութերին ծանոթանալու համար, քանի որ նոր են ներգրավվել գործում։
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը կշարունակվի հունիսի 18-ին՝ ժամը 16:30-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել