
Գագիկ Ծառուկյանը եկել էր դատարան (լուսանկարներ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 17-ին, տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդության քննությունը:
Դատական նիստը հետաձգվեց․ պաշտպանները միջնորդել էին հետաձգել այն գործի նյութերին ծանոթանալու համար, քանի որ նոր են ներգրավվել գործում։
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը կշարունակվի հունիսի 18-ին՝ ժամը 16:30-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել