HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիայից սպառազինության արտահանումը տասնամյա ռեկորդ է սահմանել

2019 թվականին Գերմանիայից սպառազինության արտահանման ընդհանուր արժեքը գերազանցել է 8 միլիարդ եվրոն, ինչը ռեկորդային է վերջին 10 տարիների համար։ Այդ մասին պարզ է դառնում Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության հրապարակած սպառազինությունների արտահանման զեկույցից, որը հունիսի 17-ին ներկայացվել է նախարարների կաբինետի նիստին։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։

Համեմատության համար 2018 թվականին արտահանման թույլատրելի սպառազինության ընդհանուր արժեքը Գերմանիայում կազմել է 4,82 միլիարդ եվրո։ «Ֆրանսպրես»-ը գրում է, որ վերջին հինգ տարիներին երկրում սպառազինության արտահանման միջին տարեկան ցուցանիշը կազմել է 6,76 միլիարդ եվրո։

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2019 թվականին սպառազինության արտահանման ընդհանուր ծավալի 55,9 %-ը բաժին է հասել ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, ինչպես նաև գործընկեր այն երկրներին, որոնց հետո անվտանգության ոլորտում Գերմանիան ունի սերտ համագործակցություն։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2019 թվականին սպառազինության արտահանման ընդհանուր ծավալի աճը պայմանավորված է գործընկեր երկրներում պաշտպանական ոլորտում իրականացվող ծախսերի աճի հետ։ Նախարարության ներկայացուցիչները հայտնել են, որ ընդհանուր արտահանման ֆոնին նկատելի է Հունգարիայի կողմից իրականացված խոշոր պատվերները։

Ընդհանուր առմամբ, «երրորդ երկրներին» բաժին է հասնում շուրջ 3,5 միլիարդ եվրոյի սպառազինության արտահանումը, ինչը մոտավորապես հավասար է վերջին հինգ տարիների միջին ցուցանիշին։ 2019 թվականին երրորդ երկրներից գերմանական սպառազինության հիմնական գնորդների ցանկում են Ալժիրը (847 միլիոն եվրո), Եգիպտոսը (802 միլիոն եվրո), ինչպես նաև Հարավային Կորեան (373 միլիոն եվրո), ԱՄԷ-ն (257 միլիոն եվրո) և Քաթարը (236 միլիոն եվրո): Ընդ որում, էկոնոմիկայի նախարարությունում նշել են, որ սպառազինության արտահանման պատվերների ընդհանուր արժեքը չի հանդիսանում արտահանման նկատմամբ վերահսկողության քաղաքականության առաջնահերթությունների որոշման հիմնական չափանիշ։ Սպառազինության կատեգորիայի տակ մտնում են ոչ միայն տանկերը և զինամթերքը, այլև սանիտարական տրանսպորտային միջոցները, ականների որոնման և ականազերծման սարքավորումները։

Գերմանիայի Կանաչների կուսակցությունն սպառազինության արտահանման աճն անվանել է «անպատասխանատու»։ Կուսակցության սպառազինության հարցերով փորձագետ Կատյա Կոյլը հայտարարել է, որ աշխարհի տարբեր շրջաններում իրավիճակի սրացումը չի խանգարում կառավարությանն իր ներդրումն ունենալ բռնության տարածման գործում, ինչն իրականացվում է սպառազինության արտահանման թույլտվություն տրամադրելու միջոցով։ Իրենց հերթին Ձախերի կուսակցության ներկայացուցիչները մեղադրել են կառավարությանը, որ վերջինս խախտում է սեփական սկզբունքները՝ սպառազինությունների արտահանման ոլորտում։

Լուսանկարը՝ PATRIK STOLLARZ/AFP/GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter