Խոսրովի անտառ պետական արգելոցում ծուխ է նկատվում
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հունիսի 18-ին՝ ժամը 14:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։
Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ է բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր է մեկնել նաև ուղղաթիռ։
Դեպքի վայրում են գտնվում ընդհանուր թվով 40 հրշեջ-փրկարար։
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆեյսբուքյան էջն էլ տեղեկացնում է, որ վառվում են գիհիները։
«Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) ռենջերներն անմիջապես մեկնել են նշված տեղանք՝ ցուցաբերելու համար անհրաժեշտ օգնություն։ Ցավոք, ճանապարհը հասանելի չէ ավտոմեքենաների համար, ուստի աշխատանքները կիրականացվեն առկա մարդկային ռեսուրսների շնորհիվ։
ԱԻՆ տեղեկությունների համաձայն՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածից ծուխ է նկատվում։
Իրավիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է գրառման մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել