HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները փորձել են «ազատագրել» Մաշտոցի այգին (վիդեո)

Քիչ առաջ ոստիկանները փորձել են «ազատագրել» Մաշտոցի այգին և քանդել են բնապահպան-ակտիվիստների վրանը:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սոնա Այվազյանը դեպքի վայրից «Հետքին» հայտնեց, որ ոստիկաններն, ըստ երևույթին, հրահրել են միջադեպը այգու մյուս կողմում, որպեսզի շեղեն բնապահպան-ակտիվիստների ուշադրությունը, և մեծ քանակությամբ ոստիկաններ այդ կազմակերպած աղմուկի պահին ներխուժել են տարածք ու կոտրելով քանդել ակտիվիստների վրանը, մի քանիսին քաշքշելով հեռացրել տարածքից:

«Կրպակների հետևը ոստիկանները քաղաքացիական անձանց միջոցով սուտ կռիվ սարքեցին, ուժեղ գոռգռոցներով ու հայհոյանքներով, հետո մեր ուշադրությունը շեղելով այդ կողմ' լցվեցին մոտ հարյուր ոստիկան, փակեցին շրջանաձև վրանը, ընդ որում' վրանի մեջ մարդիկ կային քնած, քաշեցին, ճղեցին վրանը, մարդիկ մնացին գետնին, իրանք էլ քաշ տալով տարան: Դրանից անմիջապես հետո կրպակների չափառների հետևի ոստիկանները դարձան մոտ երեքհարյուր»,- ահազանգում է ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը,- ոտնահարում են մեր իրավունքները, բռնի ուժով խաղաղ ցուցարարներին չեն թողնում իրենց խաղաղ ցույցը անցկացնեն»:

«Հիմա ոստիկանները կանգնած են կրպակի մոտ, հերթապահում են, մարդիկ էլ գնալով ավելի շատ են հավաքվում,- տեղեկացրեց Ս. Այվազյանը,- ուզում են, որ մարդիկ էլ չմնան գիշերը»:

Ոստիկանները երկու տարբեր հատվածներում են խմբված: Սոնա Այվազյանի մոտավոր հաշվարկներով, շուրջ 60 ոստիկանից ավելի կլինի տարածքում: Այս պահին ոստիկանները հսկում են տարածքը, փորձում են թույլ չտալ ցուցարարներին մոտենալ վրաններին: Իսկ բնապահպան-ակտիվիստներն ուզում են վրանները շատացնել, կոչ են արել քաղաքացիներին միանալ իրենց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter