Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին
Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 19-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորընտիր նախագահ Մարտին Գալստյանի հետ։
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի միջև ձևավորված հարաբերությունները՝ ընդգծելով, որ այսուհետ ևս այդ փոխգործակցությունը կշարունակվի ու կխորանա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համավարակի պատճառով ստեղծված դժվարին ֆինանսատնտեսական իրավիճակը հաղթահարելու և բանկային համակարգի դերն Արցախի տնտեսության մեջ ավելի մեծացնելու հնարավորությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել