HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Արցախի պետնախարարին և ՊԲ հրամանատարին

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի հետ։

Դավիթ Տոնոյանը շնորհավորել է ԱՀ պետական նախարարին պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ում իրականացվող օրենքով ամրագրված զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման տարաբնույթ միջոցառումների, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում դրանց ներդրման հնարավորությունների շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter