HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հունիսի 19-ին Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունների միջև արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ՝ տեսակապի ձևաչափով:

Խորհրդակցությունների ընթացքում Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանը և Ազիզբեկ Մադմարովը քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության աշխուժացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր:

Քննարկվեցին նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական և հումանիտար կապերի խորացման հեռանկարները՝ ընդգծելով միջկառավարական հանձնաժողովի ծրագրած նիստի կազմակերպման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվեց արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով և տարբեր ստորաբաժանումների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացման կարևորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter