HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրամիության անդամ երկրներում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37 տոկոսով

Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակազմը տեղեկացնում է, որ Եվրոստատն ամփոփել է 2020 թ․ առաջին եռամսյակի՝ միգրացիային առնչվող տվյալները։

Ըստ այդմ, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ Եվրամիության անդամ երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37 տոկոսով՝ 1025-ից հասնելով 645-ի։ Ամսական կտրվածքով նախորդ տարվա նույնժամանակահատվածի համեմատ նվազման թիվը հունվար ամսին կազմել է 26 տոկոս, փետրվարին՝ 40 տոկոս, իսկ մարտին՝ 47 տոկոս։

Հիշեցնենք, որ ԵՄ արտաքին սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար փակվել էին մարտի 17-ից, ուստի միայն մարտ ամսվա երկրորդ կեսի տվյալներն են ուղղակիորեն պայմանավորված ուղևորությունների՝ համավարակով պայմանավորված սահմանափակումներով։

Այս թվերը ոչ միայն արտացոլում են Հայաստանից արտագաղթի տեմպերի նվազման միտումները, այլ նաև դյուրացնում են ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter