HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Facebook»-ը հեռացրել է Թրամփի գովազդը, որտեղ պատկերված է եղել նացիստական խորհրդանշան

«Facebook» սոցիալական ցանցը հեռացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական ընտրարշավի գովազդներից մեկը։ Այդ մասին գրում է «The Washington Post»-ը։ Պատճառն այն է, որ գովազդում օգտագործվել է շրջված կարմիր եռանկյուն։ Սոցցանցերի օգտատերերը համարել են, որ այդ նշանը կապ ունի նացիզմի հետ։

Ֆաշիստական Գերմանիայում շրջված կարմիր եռանկյունն օգտագործվել է համակենտրոնացման ճամբարներում։ Այն հագուստին կրել են քաղբանտարկյալները, այդ թվում կոմունիստները, սոցիալիստները, անարխիստները և արհմիության ակտիվիստները։ Կարմիր եռանկյունով գովազդը տեղադրվել է Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի, ինչպես նաև «Թրամփ թիմ»-ի պաշտոնական էջերում։ Մինչ ջնջվելը, Թրամփի էջում այն հավաքել է առնվազն 950 000 դիտում, իսկ Փենսի էջում՝ մոտ 500 000 դիտում։

Շրջված կարմիր եռանկյունը երբեմն օգտագործվում է նաև հակաֆաշիստական շարժման ներկայացուցիչների կողմից։ Թրամփի թիմի ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ սիմվոլն օգտագործվել է հենց այդ նպատակով։ Գովազդային հայտարարության մեջ առաջարկվել է միանալ ստորագրահավաքի, որով արգելվելու է այն շարժումը, ինչին ավելի վաղ Թրամփն մեղադրել էր ընթացող բողոքի ցույցերի ժամանակ անկարգությունների կազմակերպման մեջ։ Բացի այդ, Թրամփը խոստացել էր շարժումը ճանաչել ահաբեկչական։ Թրամփի շտաբում, հայտարարության հեռացումից հետո, ակնարկել են այն հանգամանքը, որ շրջված կարմիր եռանկյան էմոջին կիրառվում է «Facebook»-ի կողմից և դասվում ստանդարտ սիմվոլների շարքին։

Ի սկզբանե ընկերությունում այն տեսակետն է եղել, որ սիմվոլը չի խախտում սոցցանցի կանոնները։ Ինչպես գրում է «The Washington Post»-ը, լրագրողները, որոնք ծանոթացել են աշխատակիցների ծառայողական հաղորդագրությունների հետ, ի սկզբանե օգտատերերի բողոքներին պատասխանել են, որ պատկերը չի խախտում հաղորդակցության չափանիշներին, իսկ ներքին շփման ընթացքում նշել են, որ եռանկյունը լայնորեն օգտագործվում է նամակագրության ժամանակ և առանց կոնտեքստի չի կարող դիտարկվել որպես ատելության խորհրդանիշ։ Այդուհանդերձ, արդյունքում որոշվել է ջնջել գրառումները։

Առաջին անգամը չէ, որ «Facebook»-ը ջնջում է Դոնալդ Թրամփի գովազդային հայտարարությունները։ Այսպես, դեռևս երկու տարի առաջ սոցիալական ցանցը արգելափակել էր մի տեսանյութ, որտեղ Մեքսիկայից Միացյալ Նահանգներ ժամանող փախստականները ներկայացվում էին որպես վտանգավոր հանցագործներ, որոնք սպառնում են ամերիկացիներին։ «Facebook»-ի ղեկավարությունն այն համարել էր ռասիստական։ 2020 թվականի գարնանը սոցիալական ցանցում արգելափակվել է Թրամփի ևս մեկ գովազդային արշավ՝ բնակչության մարդահամարի ոչ ճշգրիտ փաստ կիրառելու համար։

Լուսանկարը՝ «Associated Press» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter