HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2020թ. ձմեռային ու ամառային զորակոչերին

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, հունիսի 20-ին անց է կացվել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2020 թվականի ձմեռային զորակոչի արդյունքներին ու ամառային զորակոչի խնդիրներին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը։

Ծառայողական խորհրդակցությանը մասնակցում էին ռազմական խորհրդի անդամները, ՊԲ-ի համապատասխան ոլորտների պատասխանատուներն ու զինվորական կոմիսարները:

Ըստ այդմ, անդրադարձ է կատարվել համապետական նշանակության միջոցառման ժամանակ արձանագրված դրական զարգացումներին ու տեղ գտած բացթողումներին, քննարկվել է կազմակերպչական բնույթի հարցերի լայն շրջանակ, ներկայացվել են զեկույցներ՝ կատարված նախապատրաստական աշխատանքների, առաջիկա զորակոչի ընթացքում, զորամասերում իրականացվելիք հակահամաճարակային համալիր գործընթացների վերաբերյալ:

ՊԲ-ի հրամանատարը ընդհանրացնելով խորհրդակցության արդյունքները, համապատասխան պաշտոնատար անձանց տվել է ցուցումներ ու հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter