Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի կանխատեսումը
ԱԻՆ ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը.
Հանրապետության տարածքում՝
Հունիսի 20-ին, 21-22-ը կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 23-24-ը հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝
Հունիսի 20-ի ցերեկը, 21-22-ը երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ արագությամբ: Հունիսի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել