HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մեծ թվով խախտումներ է հայտնաբերել բենզալցակայաններում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին ՇՎՏՄ-ի աշխատակիցները հերթական մշտադիտարկումն իրականացրել են Երևան քաղաքի Էրեբունու վարչական շրջանի առևտրի կենտրոններում, գազալցակայաններում և բենզալցակայաններում:

Պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ հիմանական խնդիրներն առնչվել են բենզալցակայաններին, որոշ չափով նաև շինանյութի խանութներին: Վարչական շրջանում մշտադիտարկումներ իրականացված երկու գազալցկայաններում որևէ խախտում չի հայտնաբերվել:

Շինանյութի խանութներում հիմնականում չեն եղել դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամաններ և ջերմաչափման գրացամատյաններ: Դիտարկված թերությունները տնտեսվարողների կողմից տեղում շտկվել են:

Բենզալցակայաններում հիմնականում բացակայել են դիմակների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները և դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները: Նշված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնք ներկայացվելու են պարետատուն:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter