HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հաագայում հակակարանտինային բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների

Հաագայում հակակարանտինային միջոցառումների դեմ ուղղված բողոքի ցույցերի ժամանակ տեղի են ունեցել անկարգություններ։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն՝ հղումով կատարելով Հաագայի քաղաքային ոստիկանությանը։ Հունիսի 21-ին ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ։ 

Ոստիկանության տվյալներով՝ մի քանի հարյուր ցուցարարներ գիտակցաբար բախումներ են հրահրել իրավապահ մարմինների աշխատակիցների հետ։ «Այն որևէ առնչություն չի ունեցել բողոքի խաղաղ ցույցերի հետ»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը։ Նրա խոսքերով՝ բերման է ենթարկվել 5 մարդ, որոնք ոստիկանների ուղղությամբ նետել էին քարեր։

Հաագայի քաղաքապետ Յոհան Ռեմկեսը, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելել է «Virus Waanzin» խմբի հակակարանտինային ակցիայի իրականացումը։ Չնայած դրան մի քանի հարյուր ցուցարարներ, որոնց թվում եղել են նաև մի քանի ագրեսիվ ֆուտբոլային երկրպագուներ, հավաքվել են քաղաքի գլխավոր կայարանի առջև։ Դրանից հետո քաղաքապետը թույլատրել է կազմակերպել կարճատև բողոքի ակցիա։ Երբ մթնոլորտը թեժացել է և ցուցարարները պատրաստվել են շարժվել քաղաքի կենտրոն, ոստիկանությունը որոշել է դադարեցնել ցույցը։

Լուսանկարը՝ «Associated Press» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter