HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Եղեգնուտում բողոքի ակցիա է

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնաքում վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում գյուղի բնակիչները։ Նրանք դեմ են նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի վերադարձին։

Երկրում իշխանափոխությունից հետո Ռազմիկ Մարգարյանը համագյուղացիների ճնշմամբ լիաղորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր ներկայացրել, ինչը չէր ընդունվել ավագանու կողմից։ 

Այդ ժամանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանը տեղեկացրել էր ավագանուն, որ դիմումն ընդունելու կամ մերժելու լիազորություն չունի, ուղղակի պետք է ընդունի ի գիտություն։ Մարզպետն առաջարկել էր կրկին նիստ հրավիրել, ինչը մերժվել է ավագանու կողմից։

Գագիկ Միրիջանյանը 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Ռազմիկ Մկրտչյանին։ 
Ռազմիկ Մարգարյանը մարզպետի որոշումն անվավեր ճանաչելու, աշխատասենյակն ու կնիքն իրեն հանձնելու պահանջելով դիմել էր վարչական դատարան։ Հայցադիմումը մերժվել էր։ Ռազմիկ Մարգարյանը դիմել է Վերաքննիչ վարչական դատարան։
2019թ. նոյեմբերի 5-ին վերաքննիչ դատարանը մասամբ բավարարել է բողոքը՝ անվավեր ճանաչելով միայն ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին որոշումը։ Ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, ինչը վարույթ չի ընդունել։
Գյուղացիները մտավախություն ունեն, որ մարզային իշխանությունները հետ կբերեն Ռազմիկ Մարգարյանին, ինչին դեմ են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter