HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել են 2021-2023 թթ. ՄԺԾԾ նախագծով նախարարությունների ներկայացրած հայտերի քննարկումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում մեկնարկել են 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագծով նախարարությունների ներկայացրած հայտերի քննարկումները: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Դրանց շրջանակում մանրամասն անդրադարձ է կատարվելու համապատասխան ոլորտներում կանխատեսվող ցուցանիշներին և բյուջետային շրջանակին, նախատեսվող ծրագրերին: Հայտերը ներկայացվել են՝ հաշվի առնելով տարբեր սցենարներ՝ պայմանավորված ճգնաժամային պայմաններով և հնարավոր զարգացումներով:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայտերը հաստատվելու են՝ հաշվի առնելով նախարարությունների նախորդ տարիների և այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում արձանագրած կատարողական ցուցանիշները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter