HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». «Գրանդ Տոբակոյի» գործերը «բուրդ» են

Եթե, իհարկե, միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը որոշի մեծամասնականով իր թեկնածությունը դնել Տավուշում

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանին նոյեմբերյանցիներն առաջարկել են թիվ 40 ընտրատարածքում դնել իր թեկնածությունը, որտեղից պատգամավոր է դարձել ու մի անգամ էլ է փորձում դառնալ Միքայել Վարդանյանը:

Մեր հարցմանն ի պատասխան Արտավազդ Սահակյանն ասաց, որ դեռ մի քանի օր մտածելու ժամանակ ունի:

Բայց եթե հանկարծ նա դնի իր թեկնածությունը, «Գրանդ Տոբակոն» խիստ կանհանգստանա: Որովհետև չնայած մեծ ներդրումներ է անում, մեծ փողեր է ծախսում այս տարածքում ու բոնբոներկա է բաժանում, բայց ընտրվելու հավանականությունը խիստ փոքր կլինի:

Արտավազդ Սահակյանն այդ տարածքում եզակի սիրված ու ընդունված կերպար է: Եթե «Գրանդ Տոբակոն» ինչ-որ բաներ է բաժանում ժողովրդին, ապա բժիշկ Սահակյանը հազարավոր կյանքեր է «նվիրել» հիվանդներին` առանց որևէ ակնկալիքի:

Լուս.` tesankyun.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter