
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք
Արցախի Հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք: Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտի բնակիչներ են, ովքեր ավելի վաղ մեկուսացվել էին, 1-ն էլ Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից:
Կորոնավարակն առայսօր հաստատվել է 103 քաղաքացու մոտ, որից առողջացել են 65-ը: Այս պահին մեկուսացված է 74 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1688 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել