Այսօր «Կենգուրու 2012» մրցույթի օրն է
Այսօր աշխարհի մոտ 50 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում և Արցախում, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի օրն է: Ավելի քան 36 000 հայ աշակերտներ, աշխարհի 6 միլիոն հասակակիցների հետ միասին, այսօր լուծում են նույն հետաքրքիր մաթեմատիկական խնդիրները:
«Այբ» կրթական հիմնադրամը տեղեկացնում է, որ արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով անցկացվում է աշխարհի ամենասիրված դպրոցական «Կենգուրու» մրցույթը: Մրցույթին այս տարի մասնակցում են 36 000 երեխաներ Հայաստանի և Արցախի մոտ 900 դպրոցներից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել